Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կյանքի ամեն րոպեն թանկ է». Արմեն Մարգարյանը նշում է ծննդյան տարեդարձը

14:05, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
«Կյանքի ամեն րոպեն թանկ է». Արմեն Մարգարյանը նշում է ծննդյան տարեդարձը

Դերասան Արմեն Մարգարյանը դեռ մանկուց երազում էր խաղալ Սունդուկյանի անվան թատրոնում, ու թեև ծնողների սրտով չէր նրա դերասան դառնալու միտքը, բայց ստիպված եղան համակերպվել, երբ Խորեն Աբրահամյանի հրավերով նա հայտնվեց թատրոնում: Դա 1992-ին էր. այդ օրվանից Արմեն Մարգարյանն աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Արմեն Մարգարյանը` Սունդուկյան թատրոնում
Արմեն Մարգարյանը` Սունդուկյան թատրոնում

Արմեն Մարգարյանին հանդիսատեսը տեսել է ևʹ դրամատիկ, ևʹ կոմեդիկ ժանրում, բայց դերասանը խոստովանում է, որ կոմեդիայի ժանրում իրեն առավել հանգիստ է զգում: Նա թեպետ նկարահանվել է նաև սերիալներում, բայց այն համոզմունքին է, որ սերիալը դերասանին ոչինչ չի տալիս, փոխարենը` դերասանն է տալիս սերիալին:

Արմեն Մարգարյանն ու Արա Դեղտրիկյանը
Արմեն Մարգարյանն ու Արա Դեղտրիկյանը

Արմեն Մարգարյանը նկարահանվերլ է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում` վերջերս մեծ էկրան բարձարցած` Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում, որտեղ մարմնավրում էր գլխավոր հերոսներից մեկին:

«Սա յուրահատուկ արվեստի գործ է, որտեղ կա կարեկցանք, սեր և հուզականություն: Մենք չգիտենք` ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Ֆիլմն օգնում է հասկանալ, որ կյանքի ամեն րոպեն թանկ է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դերասանը:

Արմեն Մարգարյանը` «Երկրաշարժ» ֆիլմում
Արմեն Մարգարյանը` «Երկրաշարժ» ֆիլմում

5126 | 0
Facebook