Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոհանձնաժողովի ղեկավարը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների դադարեցմանը

11:10, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Եվրոհանձնաժողովի ղեկավարը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների դադարեցմանը

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Քլոդ Յունկերը դեմ է արտահայտվել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների դադարեցմանը: Այս մասին հայտնում է Welt am Sonntag պարբերականը:
     «Ի տարբերություն Եվրոխորհրդարանի` ես չեմ կարծում, որ Թուրքիայի հետ բանակցությունների սառեցումը ճիշտ է: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի Թուրքիան կրկին կանգնի եվրոինտեգրման ճանապարհին»,- ասել է Յունկերը:
     Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եվրոմիության հարաբերությունները սրվել են Ստրասբուրգում նոյեմբերի 24 կայացած լիագումար նիստից հետո, որի ընթացքում Եվրոխորհրդարանը հաստատել է Եվրոմիությանն անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման օրինագիծը: Եվրոխորհրդարանի այս որոշումը Թուրքիայի վարած քաղաքականության արձագանքն է եղել:
     Նշենք, որ Եվրոմիության և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագիրը կնքվել է 1963թ.: Անկարան Եվրոմիությանն անդամակցելու հայտ ներկայացրել է 1987թ., իսկ ԵՄ-ին անդամակցելու հարցով բանակցությունները, որ սկսվել են միայն 2005թ., բազմիցս ընդհատվել են բազմաթիվ տարաձայնությունների պատճառով:

4035 | 1
Facebook