Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

00:40, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է «London Chess Classic» շախմատային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը: Երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ։ Պարտիան ավարտվեց 32-րդ քայլին։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Ուեսլի Սո – Միշել Ադամս՝ 1։0

Վեսելին Տոպալով – Ֆաբիանո Կարուանա՝ 0։1

Վիշվանաթան Անանդ – Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 1։0

Անիշ Գիրի – Հիկարու Նակամուրա՝ ½ ։ ½

Երկու տուրերից հետո Արոնյանը 1,5 միավորով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է։ Առաջատարն է Ուեսլի Սո-ն՝ 2 միավորով։

2162 | 0
Facebook