Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Բորանյանը և Ֆրանգուլյանը ձեռնունայն են վերադառնում հայրենիք

22:00, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ըմբշամարտ. Բորանյանը և Ֆրանգուլյանը ձեռնունայն են վերադառնում հայրենիք

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության շրջանակներում այսօր մրցահարթակ դուրս եկավ մեր հավաքականի 2 ըմբիշ։ Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը և մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեցին և ձեռնունայն են վերադառնում հայրենիք։

Վարշամ Բորանյանը պայքարը սկսեց 1/16-րդ եզրափակիչ փուլից՝ մեկնարկային գոտեմարտում հաղթելով Աֆշին Բիաբանգարդին։ 1/8-րդ եզրափակչում Բորանյանը 0։6 հաշվով պարտվեց Դանիել Կատարագային, ով հետագայում հասավ եզրափակիչ, և Բորանյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ադամ Կուռակին՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայանցող Վալոդյա Ֆրանգուլյանն, իր հերթին, պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում՝ դուրս մնալով հետագա պայքարից։

2203 | 0
Facebook