Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայի նախագահին հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը

21:20, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Կոլումբիայի նախագահին հանձնել են Խաղաղության Նոբելյան մրցանակը
     Ինչպես հայտնել էինք, այսօր գիտության ոլորտում հեղինակավոր իրադարձություններից մեկն է` Նոբելյան մրցանակաբաշխությունը, որի` ֆիզիկա, քիմիա, բնախոսություն և բժշկություն, գրականություն և խաղաղություն բնագավառներում հանձնված մրցանակներին ու մրցանակակիրներին կանդրադառնանք քիչ անց, մինչ այդ տեղեկացնենք, որ Օսլոյում Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին հանձնել են 2016-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը: Դափնեկիրն այն ստացել է ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու ջանքերի համար:
2626 | 0
Facebook