Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Մկրտիչ Մկրտչյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

18:25, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Մկրտիչ Մկրտչյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Իսրայելի Էյլատ քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Րոպեներ առաջ ավարտվեց մինչև 23 տարեկանների 105 կգ քաշայինների պայքարը։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մկրտիչ Մկրտչյանը, պոկելով 170 կգ և հրելով 201 կգ, երկամարտի 371 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

2698 | 0
Facebook