Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է վաստակաշատ ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը

19:05, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Մահացել է վաստակաշատ ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը
     Սանկտ Պետերբուրգում 93 տարեկանում մահացել է Լենֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, կինոնկարիչ Սերգեյ Միքայելյանը, գրում է gazeta-ն` հղում անելով կինոստուդիայի պաշտոնական կայքին:
     Սերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում:
    
Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում: 1956 թվականից Լենֆիլմ, 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ 1989 թվականին դարձել է «Պետրոպոլ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլք:
5782 | 0
Facebook