Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստանում տաքսիստներից չափազանց թանկ ԱՊՊԱ են գանձում». Սերգեյ Գյոզալյան

17:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Հայաստանում տաքսիստներից չափազանց թանկ ԱՊՊԱ են գանձում». Սերգեյ Գյոզալյան

«ԱՊՊԱ-ի մասին նոր օրենքում դրական կետերը շատ են, բայց խնդիրներ ևս կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Տաքսու վարորդների անկախ արհեստակցական» կազմակերպության նախագահ Սերգեյ Գյոզալյանը` հավելելով, որ Հայաստանում տաքսիստներից ապահովագրական չափազանց թանկ գումար են գանձում, ինչը խոչընդոտում է նրանց աշխատանքը: Բանախոսի խոսքով` տաքսիստները ստիպված են բազային սակագնից բացի, 80 % լրավճարում կատարել, ինչը դժվարությունների առաջ է կանգնեցնում նրանց. «Ինքներդ էլ գիտեք, որ մեզ մոտ վաստակելու հնարավորություններն այնքան էլ շատ չեն, մարդիկ տաքսիստ են դառնում, որ ինչ-որ կերպ գոյատևեն»:
     Գյոզալյանի խոսքով` հատկապես տաքսի սերվիսների սեփականատերերի համար խնդիր է այն, որ եթե նախկինում մեքենան ապահովագրում էին և՛ վարորդը, և՛ սեփականատերը, այժմ ապահովագրելու է միայն սեփականատերը: «Մեր կազմակերպությունն այս և այլ հարցեր արդեն քննարկել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի հետ և առաջարկել ԱՊՊԱ-ի սակագները նվազեցնել»,- ասել է Ս. Գյոզալյանը:

2345 | 1
Facebook