Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդու իրավունքն է ունենալ ազատ և ինքնիշխան հայրենիք, ինչն այսօր չունենք». Ալեք Ենիգոմշյան

16:50, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Մարդու իրավունքն է ունենալ ազատ և ինքնիշխան հայրենիք, ինչն այսօր չունենք». Ալեք Ենիգոմշյան
     «Այսօր մենք ունենք քաղաքական պատճառներով կալանավորված բազմատասնյակ քաղաքացիներ և 1948-ին հաստատված մարդու իրավունքները ճշտում են մարդու խոսքի, խղճի ազատության, համախմբվելու և բազում այլ իրավունքներ: Հայաստանում, բնականաբար, ձևական առումով այդ իրավունքները թղթի վրա պահպանված են, բայց այն բազմաթիվ կալանավորները, որ կան այսօր, ապացույցն է, որ թղթի վրա եղածն իրականում չկան: Երբ խոսում եք մարդու իրավունքների մասին, դա նաև մարդու արժանապատվության իրավունքն է: Մարդու իրավունքն է ունենալ ազատ և ինքնիշխան հայրենիք, պետականություն, իր երկրում ունենալ արժանապատիվ կյանքով ապրելու իրավունք, ունենա ստեղծագործելու հնարավորություն, իսկ դրա համար պետք է մարդ կարողանա իր տարրական պահանջները բավարարել, ինչն այսօր չկա մեր երկրում:
     Մեր երկրը իշխողների և նրանց արտաքին հովանավորների նպատակն է` արգելք հանդիսանալ, որ Հայաստանի քաղաքացին իր երկրում լինի ազատ և ստեղծագործող մարդ: Այսօրվա պայքարն ազատության և ստեղծագործելու հնարավորություն ունենալու համար է»,- ընդդեմ մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումների պահանջատիրական երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
     Հարցին` հարգվո՞ւմ են արդյոք «Սասնա ծռեր» խմբավորման անդամների իրավունքները դատավարության այս փուլում, վերջինը պատասխանեց. «Իհարկե չեն հարգվում` սկսած իրենց հարազատների հետ տեսակցության իրավունքի ոտնահարումից: Մենք գիտենք, որ վերջին օրերին մեկուկես տասնյակ կալանավորների նկատմաբ այդ արգելանքը հանվեց, բայց մեծամասնության համար այն դեռ մնում է, էլ չասած` այն մեղադրանքները, որ առաջ են բերվել` անօրինական են»:
2276 | 0
Facebook