Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը կդառնար 70 տարեկան

15:50, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Այսօր «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը կդառնար 70 տարեկան

Այսօր «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը կդառնար 70 տարեկան։ Հայ անվանի ֆուտբոլիստը ծնվել է Աթենքում՝ 1946 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1966 թվականի մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975 թվական խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում՝ մասնակցելով 243 խաղի և խփելով 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն է եղել։ 1976 թվականին խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։ 1971-1972 թվականներին խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972 թվականի Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։ 2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն էր։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ էր։ 2011-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 2013-ի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Հովհաննես Զանազանյանը մահացել է 2015-ի հոկտեմբերի 4-ին։

3033 | 0
Facebook