Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պահանջատիրական երթ` ընդդեմ մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումների

15:36, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Պահանջատիրական երթ` ընդդեմ մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումների
     Ազատության հրապարակից մեկնարկել է պահանջատիրական երթ` ընդդեմ Մարդու և ժողովրդի իրավունքների բազում ոտնահարումների, այդ թվում` օրենքի, իշխանության բացակայության, քաղաքական հալածյալների և բանտարկյալների, «Սասնա ծռեր»-ի նկատմամբ ոտնահարումների:
     «Մենք Սասնա ծուռ ենք», «Իրավունքը պայքարով է նվաճվում» վանկարկելով` ցուցարարներն անցնում են երևանյան փողոցներով: Նրանք քայլերթով կհասնեն «Դատապարտյալների հիվանդանոց», աջակցություն կհայտնեն «Սասնա ծռերի» բուժվող անդամներին և կրկին կվերադառնան Ազատության հրապարակ:
     Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Պահանջատիրական երթ` ընդդեմ մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումների
2338 | 0
Facebook