Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Լճերում խեղդվող մարդկանց փրկելու հավանականությունն ավելի փոքր է, քան օվկիանոսում խեղդվողներինը

23:05, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Լճերում խեղդվող մարդկանց փրկելու հավանականությունն ավելի փոքր է, քան օվկիանոսում խեղդվողներինը

Կարծիք կա, թե օվկիանոսներում և ծովերում լողալն ավելի վտանգավոր է, քան լճերում։ Թվում է` օվկիանոսի զարհուրելի ալիքները կարող են հեշտությամբ խեղդել լողորդին։ Սակայն վիճակագրությունն այլ բան է ասում։ Ջրահեղձ եղած լողորդների 90%-ը խեղդվել է լճերի քաղցրահամ ջրերում։
     Քաղցրահամ ջուրն իր քիմիական բաղադրությամբ ավելի մոտ է մարդու արյան քիմիական բաղադրությանը։ Եվ երբ քաղցրահամ ջուրը ներթափանցում է թոքեր, արյունն սպունգի նման կլանում է այն։ Ջրով լցված արյունատար անոթները պայթում են, ինչի հետևանքով օրգանների անբավարարություն է առաջանում։ Մարդը մահանում է 2-3 րոպեում։

5394 | 0
Facebook