Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տոներին ընդառաջ խանութներում ժամկետանց և վերամշակված սննդամթերք է հայտնվել». Արմեն Պողոսյան

16:20, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Տոներին ընդառաջ խանութներում ժամկետանց և վերամշակված սննդամթերք է հայտնվել». Արմեն Պողոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը սպառողներից բողոքներ է ստացել: Բացի այդ, լուրջ կասկածներ են առաջացրել մթերքների որոշ տեսակներ:
     «Ամանորյա տոների նախաշեմին, գների նվազեցման պատրվակով, խանութներում ժամկետանց և վերամշակված սննդամթերք է հայտնվել»,- ասել է բանախոսը` չցանկացավ նշել արտադրող ընկերությունների անունները: Նա միայն հորդորել է զգոն լինել, հատկապես, երբ նախատոնական ժամանակահատված է:
     Ա. Պողոսյանի խոսքով, իր կազմակերպության անցկացրած մոնիթորինգի համաձայն՝ շուկայում մթերքների գների բարձրացումների դեպքեր դեռևս չեն գրանցվել: Նա սպառողներին խորհուրդ տվեց որակի և գների չհիմնավորված բարձրացման վերաբերյալ չնչին կասկած կամ որևէ բողոք ունենալու դեպքում զանգահարել իրենց հեռախոսահամարին` 010 -20-40-60:
     «Վիճակագրական տվյալների համաձայն, տոնական օրերին թունավորման և առողջությանը հասցված դեպքերի 90%-ը կապված է ոչ թե սննդամթերքի որակի, այլ դրա պահպանման և պատրաստման հետ»,- ամփոփեց Սպառողների միության նախագահը` հավելելով, որ վիճակագրական տվյալները վկայում են, որ դեկտեմբերին սննդամթերքի վաճառքի ծավալները սովորական ցուցանիշից երեք անգամ գերազանցում են:

3099 | 2
Facebook