Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Billboard-ը Մադոննային տարվա կին է ճանաչել

03:15, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Billboard-ը Մադոննային տարվա կին է ճանաչել
     Ամերիկյան Billboard ամսագիրը երգչուհի Մադոննային է շնորհել «Տարվա կին» մրցանակը: Այս մասին գրում է Лента.-ն: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին: Իր ելույթում երգչուհին նշել է, որ աշխարհում տիրում է սեքսիզմը, կնատյացությունն ու տղամարդկային շովինիզմը, և նա շնորհակալ է կոմիտեին այդ մթնոլորտում արդեն 34 տարի աշխատելու իր կարողությունն ընդունելու համար: Ըստ երգչուհու, երաժշտության մեջ նրան ոգևորել է Դեվիդ Բոուի օրինակը: Նայելով նրան` նա որոշել է, որ կարելի է ամեն ինչ անել: «Պարզվեց, որ կանոններ չկան, եթե դու տղա ես: Իսկ եթե աղջիկ՝ կան»: Մադոննան խոստացել է շարունակել պայքարը սեռերի հավասարության համար:
6836 | 2
Facebook