Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը համարում է, որ Մոսկվան օգնել է Թրամփին ընտրություններում. The Washington Post

15:20, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը համարում է, որ Մոսկվան օգնել է Թրամփին ընտրություններում. The Washington Post
     ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ 2016թ նախագահական ընտրությունների ընթացքին՝ Դոնալդ Թրամփին հաղթանակ ապահովելու նպատակով: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղումա նելով սեփական աղբյուրներին: Թերթի տվյալներով, գաղտնի ծառայություններին հաջողվել է պարզել ՌԴ-ի հետ կապված մի խումբ անձանց, ովքեր WikiLeaks կայքին հազարավոր նամակներ են փոխանցել Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև Հիլարի Քլինթոնի շտաբի նահագահ Ջոն Պոդեստայի սերվերից: Թերթի աղբյուրները նշել են, որ բացահայտված անձինք հայտնի են ԿՀՎ-ին և հանդիսանում են ՌԴ-ի՝ «Թրամփի առաջխաղացման և Քլինթոնին վնաս հասցնելու» գործողությունների մի մասը:
4254 | 0
Facebook