Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կարծում եմ՝ կպայքարեմ մեդալների համար». Վարշամ Բորանյան

14:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Կարծում եմ՝ կպայքարեմ մեդալների համար». Վարշամ Բորանյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնելու է 4 ըմբիշ։ Հունահռոմեական ոճի ըբշամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացնող Եվրոպայի չեմպիոն 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվեց առաջնությունից իր ակնկալիքներով.

«Իմ կարծիքով՝ լավ մարզավիճակում եմ: Պատրաստվել ենք շատ լավ, մարզումները շատ լավ ենք անցկացրել: Կարծում եմ՝ կպայքարեմ մեդալների համար: Մոտավորապես, ծանոթ եմ բոլոր մրցակիցներիս, կարող է՝ լինեն մարդիկ, ում ծանոթ չեմ, բայց շատ հնարավոր է, որ լինեն նույն մարդիկ, ինչ Եվրոպայի առաջնության ժամանակ»,- ասաց նա:

Խոսելով նոր կանոնների մասին՝ Բորանյանը նշեց.

«Նոր կանոններով արդեն մրցաշարի մասնակցել եմ, սկզբում դժվար էր, բայց արդեն սովորել ենք: Կանոնները բոլորի համար են, միայն ինձ համար չեն, ուզենք, թե չուզենք մրցելու ենք այդ կանոններով»։

2466 | 0
Facebook