Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ». Վալոդյա Ֆրանգուլյան

13:52, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ». Վալոդյա Ֆրանգուլյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնելու է 4 ըմբիշ։ Ազատ ոճի ըբշամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվեց առաջնությունից իր ակնկալիքներով.

«Լավ մարզավիճակում եմ: Պարապմունքներս նորմալ են անցնում։ Շատ եմ ցանկանում աշխարհի չեմպիոն դառնալ։ Առաջնային նպատակս դա է։ Հավատում եմ ինքս ինձ. Դա ամենակարևորն է։ Կարծում եմ՝ չկա այնպիսի մարզիկ, ում չեմ կարող հաղթել։ Մրցակիցներիս 90-99 %-ին ճանաչում եմ, նրանց և՛ հաղթել եմ, և՛ պարտվել։ Հոգեբանորեն, ֆիզիկապես, տակտիկապես պատրաստ եմ, մնացածը գորգը ցույց կտա»,- նշեց նա:

3159 | 0
Facebook