Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լավ ենք տրամադրված, մեդալի հույս կա». Արայիկ Բաղդադյան

13:30, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Լավ ենք տրամադրված, մեդալի հույս կա». Արայիկ Բաղդադյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնելու է 4 ըմբիշ։ Ազատ ոճի ըբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց մարզիկներից իր ակնկալիքների մասին.

«Ուսումնամարզական հավաքը սկսել ենք նոյեմբերի 24-ին։ Հավաքին մասնակցում է 8 մարզիկ։ 61 կգ քաշային կարգում առաջնությանը կմասնակցի Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 24-ամյա փորձառու մեր ըմբիշը։ 70 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի նույնպես փորձառու 24-ամյա Գրիգոր Գրիգորյանը։ Երկու տղաների մարզավիճակն էլ շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, մարզումները նորմալ են անցնում: Գնում ենք լավ տրամադրված, մեդալի հույսով, մնացածը գորգը ցույց կտա: Ես երկու մարզիկից էլ հույսեր ունեմ»,- ասաց նա:

2121 | 0
Facebook