Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միշտ էլ մարտական դրամադրվածությամբ ենք մեկնում մրցումների». Լևոն Ջուլֆալակյան

13:10, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
«Միշտ էլ մարտական դրամադրվածությամբ ենք մեկնում մրցումների». Լևոն Ջուլֆալակյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնելու է 4 ըմբիշ։ Հունահռոմեական ոճի ըբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսեց մարզիկներից իր ակնկալիքների մասին.

«Կան երկու ոչ օլիմպիական քաշային կարգեր։ Ամռանը որոշվել էր, որ դեկտեմբերին այդ երկու քաշային կարգերի համար աշխարհի առաջնություն կանցկացվի։ Հավաքականից 71 կգ քաշային կարգում հանդես կգա Վարշամ Բորանյանը, 80 կգ քաշային կարգում՝ Սարգիս Քոչարյանը։ Նորմալ մարզավիճակում են: Մնում է, որ կարողանան իրենց հնարավորությունները ցուցաբերել աշխարհի առաջնության ընթացքում: Մնացածը գորգը ցույց կտա։ Մենք միշտ էլ մարտական դրամադրվածությամբ ենք գնում։ Պայքարն ուժեղ է լինելու։ Կան լուրջ մրցակիցները, դրա համար մեդալների մասին չեմ ուզում նախօրոք խոսել։ Բայց բնական է, որ միշտ էլ գնում ենք հաղթելու, մեդալների համար պայքարելու համար»,- նշեց Ջուլֆալակյանը։

1951 | 0
Facebook