Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բուլղարիայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր

14:35, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Բուլղարիայում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր
     Բուլղարիայի Խիտրինո Շումենի բնակավայրում պրոպան-բութանի 26 ցիստեռն տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից, մի քանի ցիստեռն պայթել է: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով BTV-ն: «Առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են»,- հեռուստաալիքը բերում է հրշեջ բրիգադի ղեկավար Նիկոլայ Նիկոլովի տեղեկությունները: Պատահարի հետևանքով մի քանի կառույց է փլուզվել, 12 մարդու դուրս են բերել փլատակների տակից: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, դեպքի վայրում հրշեջներ և բժիշկներ են աշխատում:
2823 | 0
Facebook