Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը ևս 200 զինվորական կուղարկի Սիրիա

14:20, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Պենտագոնը ևս 200 զինվորական կուղարկի Սիրիա
     Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը Մանամայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄն լրացուցիչ 200 զինվորական կուղարկի Սիրիա՝ Ռաքա քաղաքը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողություններում մասնակցելու համար, փոխանցում է Reuters-ը: «Սիրիա լրացուցիչ ուժերի ուղարկման մասին վերջին որոշումը ևս մեկ կարևոր քայլ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր գործընկերներին աջակցելու համար»,-Քարտերի խոսքերը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Twitter-ում: Քարտերը նշել է, որ Սիրիա կուղարկվեն նաև հատուկ նշանակության մարզիչներ, խորհրդականներ, ինչպես նաև ականազերծման մասնագետներ:
3800 | 0
Facebook