Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսուլում ԱՄՆ սխալ ավիահարվածի հետևանքով մոտ 90 զինվորական է զոհվել

12:50, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Մոսուլում ԱՄՆ սխալ ավիահարվածի հետևանքով մոտ 90 զինվորական է զոհվել
     Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի սխալ ավիահարվածի հետևանքով մոտ 90 զինվորական է զոհվել, ևս 100-ը վիրավոր է: Այս մասին գրում է Газета-ն՝ հղում անելով Factiniraq պորտալին: Բացի այդ, ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի սխալ ավիահարվածի պատճառով տուժել է իրաքյան բանակի ռազմական տեխնիկան: ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունից Մոսուլի ազատագրման գործողությունները շարունակվում են հոկտեմբերի 17-ից: Այդ գործողություններում մասնակցում են իրաքյան զինվորականները, քրդական ուժերը, աշխարհազորը և ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի Ռազմա-օդային ուժերը:
5470 | 0
Facebook