Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորի նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե տնակը, որում զենք-զինամթերք է հայտնաբերվել, վերածվել է մոխրակույտի

12:40, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Վանաձորի նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե տնակը, որում զենք-զինամթերք է հայտնաբերվել, վերածվել է մոխրակույտի
     Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի հարևանությամբ գտնվող «Բոլորքար» տարածքի հարևանությամբ եղած ինքնաշեն փայտե վագոն-տնակում։ Այն ամբողջովին վերածվել է փայտե մոխրակույտի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին, ով դեռևս փորձաքննության արդյունքների պատասխանին չսպասելով՝ արդեն հայտարարում է, թե իբրև վագոն-տնակն այրել են։ Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ, սակայն չի բացառվում, որ փորձաքրեագետների աշխատանքից հետո տեղում նույնպես հայտնաբերվի այլ զենք-զինամթերք։
2780 | 0
Facebook