Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից

12:15, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից

Դեկտեմբերի 4-ից 8-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտվել է սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ սուսերամարտիկները: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող է ճանաչվել Էմմա Պողոսովան: Նույն զենքաձևի տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Հայկ Բարսեղյանը, 2-րդ տեղն է զբաղեցրել Էդուարդ Օվիկյանն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արման Գրիգորյանը։ Տղաների ճկասուսեր զենքաձևում 2-րդ տեղն է զբաղեցրել Արմեն Դալլաքյանն, իսկ աղջիկների ճկասուսեր զենքաձևում 3-րդ տեղն է զբաղեցրել Արփինե Աթոյանը։

Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից
Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից
Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից
Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել միջազգային մրցաշարից
1760 | 0
Facebook