Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գրոհայինների հսկողության տակ գտնվող հալեպյան թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել

11:50, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Գրոհայինների հսկողության տակ գտնվող հալեպյան թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել

Հալեպի` գրոհայինների հսկողության տակ գտնվող թաղամասերից մոտ 18 հազար բնակիչ է դուրս բերվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:
     «Վերջին օրվա ընթացքում Հալեպի` գրոհայինների հսկողության տակ մնացող թաղամասերից Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի օժանդակությամբ ևս 17.971 քաղաքացի է դուրս բերվել, այդ թվում` 7.542 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
     Նշվում է, որ 28 գրոհային վայր է դրել զենքը և դուրս եկել քաղաքի արևմտյան մաս:
     «Սիրիայի նախագահի որոշման համաձայն` նրանք համաներման են արժանացել»,- հայտնել է կենտրոնը:

3381 | 0
Facebook