Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն ինչ դեռ առջևում է». Սամվել Գասպարյան

22:27, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
«Ամեն ինչ դեռ առջևում է». Սամվել Գասպարյան

Իսրայելի Էյլատ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում երեկ պայքարի մեջ մտան մինչև 20 տարեկան 85 կգ քաշային տղաները։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող 2015-ի այս քաշային կարգի չեմպիոն Սամվել Գասպարյանը, երկամարտում գրանցելով 346 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ։ 19-ամյա ծանրորդն իր մրցելույթն ամփոփեց MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում.

«Բացասական են տպավորություններս, քանի որ 0-ից խուսափեցի միայն 3-րդ մոտեցմամբ, երբ ինձ հաջողվեց կատարել այն քաշը, որը մարզումներին շատ անգամ էի բարձրացրել (խմբ․՝ նկատի ունի պոկում վարժության ձախողած առաջին 2 մոտեցումները)։ Ձախողեցի, որովհետև շատ էի վստահ։ Դա խանգարեց։ Հրում վարժությունում ինձ շատ վստահ էի զգում։ Կատարեցի 3 մոտեցումներս։ Մրցակիցներից առանձնացնում եմ միայն ուկրաինացի մարզիկին՝ Վլադիմիր Խոզային։ Նա շատ ուժեղ էր։ Իսկ ռուս ծանրորդին ինձնից առաջ անցնել օգնեցին միայն իմ ձախողած 2 մոտեցումները»։

Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Թեև չկարողացավ պաշտպանել չեմպիոնի տիտղոսը, Սամվելը չի հիասթափվում և արդեն իսկ նախապատրաստվում է 2017-ի մրցաշարերին.

«Ոչինչ, ամեն ինչ այս մրցումով չի ավարտվում։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ծրագրերը շատ են։ Այսօրվանից էլ չեմ հանգստացել՝ սկսել եմ պատրաստվել 2017-ի մրցաշարերին։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար։ Առաջին հերթին շնորհակալ եմ անձնական մարզչիս՝ Հարություն Եղոյանին»:

Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Սամվել Գասպարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

7230 | 0
Facebook