Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ն ամենահայտնի ավտոարտադրողն է դարձել Twitter-ում

02:05, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Nissan-ն ամենահայտնի ավտոարտադրողն է դարձել Twitter-ում

Նոյեմբերի արդյունքներով Nissan ընկերությունը գլխավորել է ավտոարտադրողների հանրահայտության վարկանիշը Twitter սոցիալական կայքում: Այս մասին ListenFirst Media ընկերությանը հղմամբ` հաղորդում է Automotive News պարբերականը:
     Առաջին տեղն ընկերության ցուցակում ապահովել է գրությունը՝ Nissan Skyline GT-R կուպեի կցված լուսանկարով: Այդ գրառումն ավելի քան հինգ հազար մարդ է հավանել, ևս երկու հազար օգտատեր կիսվել են դրանով իրենց էջում:
     Երկրորդ տեղը Twitter-ի վարկանիշում զբաղեցրել է Ford ընկերության գրությունը՝ նվիրված Warriors in Pink բարեգործական ծրագրին, իսկ երրորդը՝ Audi-ն A5 Sportback հեչբեքի մասին գրության համար:

16842 | 0
Facebook