Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lexus-ը հրապարակել է նոր սերնդի LS-ի առաջին թիզերը

00:05, շաբաթ, 10 դեկտեմբերի, 2016 թ.
Lexus-ը հրապարակել է նոր սերնդի LS-ի առաջին թիզերը

Lexus ընկերությունը հրապարակել է նոր սերնդի LS ֆլագմանական սեդանի առաջին թիզերային լուսանկարը: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Դեթրոյթի ավտոսրահում, 2017թ. հունվարին: LS-ի վաճառքը պետք է մեկնարկի արդեն հաջորդ տարվա մայիսին:
     Մեքենայի դիզայնը կրկնելու է LF-FC կոնցեպտը, որը ներկայացվել է անցյալ տարի, Տոկիոյում:

Lexus LF-FC-ի կոնցեպտը
Lexus LF-FC-ի կոնցեպտը
Ավտոմեքենան կառուցելու են բացարձակ նոր հետևաքարշակ GA-L հարթակի վրա, որն առաջին անգամ կիրառվել է LC մոդելի վրա: LS-ի ավելի թանկ տարբերակները կստանան լիաքարշակ համակարգ:
     Սեդանը հագեցնելու են 5,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչով, որը զարգացնելու է ավելի քան 500 ձիաուժ: Հաճախորդներին կառաջարկեն նաև նորույթի հիբրիդային տարբերակը: Ուժային տեղակայման կազմի մեջ կմտնի 3,5-լիտրանոց V6 ագրեգատը:
Lexus LS ներկայիս սերունդը
Lexus LS ներկայիս սերունդը

5863 | 0
Facebook