Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Համաշխարհային գեղանկարչության 7 ամենասարսափելի նկարները

23:10, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Համաշխարհային գեղանկարչության 7 ամենասարսափելի նկարները

Գեղանկարչության հանճարեղ գործերը միշտ չէ, որ դիտողին գեղագիտական հաճույք են պատճառում: Գեղարվեստի համաշխարհային պատմությունն ունի հանճարեղ գործեր, որոնք սարսափի են մատնում:
     Ուիլյամ Բլեյք. «Մեծ կարմիր վիշապն ու ծովահրեշը»

Ուիլյամ Բլեյք. «Մեծ կարմիր վիշապն ու ծովահրեշը»
Ուիլյամ Բլեյք. «Մեծ կարմիր վիշապն ու ծովահրեշը»

     Բլեյքը նկարների մի ամբողջ շարք ունի, որը պատկերում է «Բացահայտում» գրքի կարմիր վիշապին:
     Ադոլֆ Վիլյամ Բուգրո. «Դանթեն ու Վիրգիլիոսը դժոխքում»
Ադոլֆ Վիլյամ Բուգրո. «Դանթեն ու Վիրգիլիոսը դժոխքում»
Ադոլֆ Վիլյամ Բուգրո. «Դանթեն ու Վիրգիլիոսը դժոխքում»

     Մեծն Դանթեի դժոխքը ոգեշնչել է նրա բազմաթիվ հետևորդներին: Բուգրոյի այս նկարում Դանթեն ու Վիրգիլիոսը հետևում են հավերժ տառապանքների մատնվածների տանջանքներին:
     Էդվարդ Մունկ. «Մարատի մահը»
Էդվարդ Մունկ. «Մարատի մահը»
Էդվարդ Մունկ. «Մարատի մահը»

     Մունկը հայտնի է ամբողջ աշխարհում իր «Ճիչ» նկարի շնորհիվ: Ժան Պոլ Մարատը պատմական դեմք է` ֆրանսիական հեղափոխության գործիչ: Մարատը տառապելիս եղել մաշկային հիվանդությունից ու նյարդային խանգարումներից: Այդ պատճառով երկար ժամանակով փակվել է լոգասենյակում, աշխատել իր գրառումների ու աշխատանքային ծրագրերի վրա: Հենց լոգասենյակում էլ նա սպանվել է ժիրոնդիստների հետևորդ Շառլոտա Կորդեյի կողմից: Մունկի կտավն այդ տեսարանը պատկերում է առանձնակի դաժանությամբ:
     Թեոդոր Ժերիկո. «Կտրված գլուխներ»
Թեոդոր Ժերիկո. «Կտրված գլուխներ»
Թեոդոր Ժերիկո. «Կտրված գլուխներ»

     Այս նկարը նկարչի ստեղծագործական կյանքի վաղ ժամանակներին է պատկանում: Դրանում Ժերիկոն հետամուտ է լինում ռոմանտիզմի միստիկ ոգուն: Ի դեպ, իր նկարները նա բնորդել է դիահերձարաններում և գիտական լաբորատորիաներում գտնվող մարմնամասերից:
     Մաթիաս Գրյունեվալդ. «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»
Մաթիաս Գրյունեվալդ. «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»
Մաթիաս Գրյունեվալդ. «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»
Այս նկարչի ստեղծագործությունների հիմնական թեման կրոնական սյուժեներն են: Համարվում է, որ սուրբ Անտոնիոսին դևերը փորձել են անապատում աղոթելու ժամանակ: Լեգենդի համաձայն` պիղծ ուժն սպանել է սրբին քարանձավում: Ավելի ուշ նա հարություն է առել ու սպանել դևերին: Այս նկարում սուրբ Անտոնիոսն է, ով ենթարկվել է դևերի հարձակմանը:

Կարավաջո. «Հուդիթն ու Հոլոֆերնեսը»

Կարավաջո. «Հուդիթն ու Հոլոֆերնեսը»
Կարավաջո. «Հուդիթն ու Հոլոֆերնեսը»

     Այս աշխատանքն ստեղծվել է Հուդիթի Հին կտակարանի մոտիվներով: Հոլոֆերնեսը հրամանատար է եղել Նաբուգոդոնոսորի զորքերում, որոնք ներխուժել են Հուդայի թագավորություն: Թագավորի բանակը պաշարել է Բետիղուա քաղաքը, որտեղ ապրել է աստվածավախ այրի Հուդիթը: Գեղեցիկ զգեստներ հագնելով և սպասուհուն իր հետ վերցնելով` Հուդիթն ուղևորվել է թշնամու բանակատեղի, գայթակղել է Հոլոֆերնեսին և կտրել նրա գլուխը: Այս արյունոտ տեսարանն էլ պատկերված է նկարում:

Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնն ուտում է իր տղային»

Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնն ուտում է իր տղային»
Ֆրանցիսկո Գոյա. «Սատուրնն ուտում է իր տղային»

     Ինչպես հայտնի է հռոմեական առասպելաբանությունից, Սատուրնը կերել է իր երեխաներին, որ նրանցից ոչ մեկը չկարողանա զբաղեցնել իր տեղը: Ի դեպ, այս նկարը նախատեսված չի եղել հանրությանը ներկայացնելու համար: Նկարիչն այն պատկերել է իր տան պատերից մեկին:

19953 | 0
Facebook