Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Յուրաքանչյուր նախարարություն 20-25% կրճատում պետք է անի. «Հրապարակ»

09:55, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Յուրաքանչյուր նախարարություն 20-25% կրճատում պետք է անի. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, կառավարությունում մեկնարկած օպտիմալացումների առաջին փուլը պետք է այնպես ավարտեն, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ այն արտացոլված լինի բյուջեում։ Այսինքն՝ կրճատվող հիմնարկներն ու աշխատակազմերը չպետք է ֆինանսավորվեն բյուջեով։ Առաջին փուլով նախատեսվում է առնվազն 17 ՊՈԱԿ-ի և 5 ԾԻԳ-ի կրճատում։ Կրճատումները կշարունակվեն նաև մյուս տարի։ Առայժմ հայտնի չէ, թե այս փուլում քանի հոգի անգործ կմնա, բայց յուրաքանչյուր նախարարություն, որի ենթակայության տակ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, ՓԲԸ-ներ կան, 20-25% կրճատում պետք է անի»,–գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3239 | 0
Facebook