Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները շոկի մեջ են Օդեսայի մարզադաշտից

17:51, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները շոկի մեջ են Օդեսայի մարզադաշտից

Ժամեր անց Օդեսայի «Չերնոմորեց» մարզադաշտում կայանալու Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումը՝ Լուգանսկի «Զարյա»-ի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի միջև։ Անգլիական ակումբը, որի կազմում հանդես է գալիս մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեկ ժամանել է Ուկրաինա։ Թիմն արդեն մարզում է անցկացրել մարզադաշտում։ Անգլիացիների հետ Ուկրաինա ժամանած լրագրող Սայմոն Փիչը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Լսեք, թե ինչ ձայն է հանում խաղադաշտը։ Դեյլի Բլինդը նշել է, որ այն ժայռի պես է։ Փոլ Պոգբան ուղղակի ծիծաղել է։ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները գոհ տեսք չունեն»,- գրել է լրագրողը։
     Ուկրաինացի լրագրողներն, իրենց հերթին, գրել են, որ անգլիական ակումբի ֆուտբոլիստները շոկի մեջ են մարզադաշտի որակից։

7081 | 0
Facebook