Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման վերջնաժամկետը հետաձգվել է

17:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման վերջնաժամկետը հետաձգվել է
     «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2017թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն իրականացնել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման գործընթացը: Այս մասին հարցը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում:
     Հիշեցնենք` շաբաթներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստան ներկրված նոր սերնդի ՀԴՄ-ները վերջացել են, իսկ տնտեսվարողները հարկադրված են դրանք գնել մասնավորից, որը կրկնակի թանկ է վաճառում: Նշվում էր, որ դեռ 26 հազար հարկ վճարողներ չեն տեղադրել այդ նոր սերնդի ՀԴՄ-ները։
3131 | 0
Facebook