Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորվեգացի պրոֆեսորն, ով կանխագուշակել է ԽՍՀՄ փլուզումը, Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ հզորության անկում է կանխատեսում

16:35, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Նորվեգացի պրոֆեսորն, ով կանխագուշակել է ԽՍՀՄ փլուզումը, Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ հզորության անկում է կանխատեսում

Նորվեգացի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգն, ով կանխագուշակել է ԽՍՀՄ փլուզումն ու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, կանխատեսել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավրաման ընթացքում Միացյալ Նահանգները կկորցի իր հզորությունը: Այս մասին հաղորդում է Independent-ը:
     «2000թ. նա (Յոհան Գալթունգ) վեճերի տեղիք տվեց` մինչ 2025-ն ԱՄՆ համաշխարհային ազդեցությունը կորցնելու մասին կանխատեսմամբ,- ասվում է հոդվածում,- Սակայն Բուշի պաշտոնավարման ժամանակ սոցիոլոգը փոխեց իր կանխատեսման ժամկետները` հասցնելով մինչև 2020թ.: Այժմ նա պնդում է, որ ասվածը կիրականանա «գոռոզամիտ» նախագահի պաշտոնավարման ընթացքում»:
     Հոդվածում նշվում է, որ Թրամփը նախագահ է ընտրվել «հակագաղթականական» հիմքի վրա, ինչը համընկնում է սոցիոլոգի` 2009թ. գրված «Ամերիկյան կայսրության անկումը, և ինչ կլինի հետո» գրքի վերջնամասում արված կանխատեսման հետ, որում Յոհան Գալթունգը կանխագուշակել է ԱՄՆ հզորության անկման ֆոնին ֆաշիշմի աճը:

Ըստ սոցիոլոգի` ԱՄՆ հզորության անկումը կարագացնի նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի ծայրահեղ վերաբերմունքը:

8517 | 0
Facebook