Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու բռունցքով հարվածել է իր աչքին: Պատգամավորն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ միջադեպը լրագրողի հետ չի եղել, այլ` խուլիգանի: Տեղեկացրել էինք, որ միջադեպին արձագանքել էր Մարդու իրավունքների պաշտպանը: