Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերգեյ Մովսեսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններին

14:50, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Սերգեյ Մովսեսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնություններին

Դեկտեմբերի 14-ից 18-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունները: Մրցաշարերին մասնակցելու են Հայաստանի հավաքականի անդամներ Սերգեյ Մովսեսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցի շուրջ 600 շախմատիստ, այդ թվում` 76 գրոսմայստեր, 40 միջազգային կարգի և 40 ՖԻԴԵ-ի վարպետ: Դեկտեմբերի 15-ին և 16-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ 17-ին և 18-ին` կայծակնային։
1924 | 0
Facebook