Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս` Շարմազանովը գովաբանեց նաև ոստիկան եղբորը

15:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ոստիկանության բարեփոխումների մասին խոսելիս` Շարմազանովը գովաբանեց նաև ոստիկան եղբորը
     «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է ձգտել ոչ թե փոփոխությունների, այլ` բարեփոխումների: «Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է, մենք ձեր կողքին ենք: Բայց նաև պետք է փոխենք այն կարծիքը, այն վատ երևույթը, որ կա որոշ շրջանակների կողմից առ ոստիկանությունը: Երբ մեկի տուն գող է մտնում, զանգում են ոստիկանություն, բայց երբ գնահատելու ժամանակն է գալիս, բոլորը մոռանում են ոստիկանի աշխատանքի մասին: Հիմա չեմ ուզում խոսել ամառային դեպքերի մասին... Մինիմում աշխատավարձով էդ մարդիկ մեր առօրյա անվտանգությունն են պաշտպանում... Շնորհակալություն ձեզ... Իմ այս ելույթից հետո քննադատություն կարող է լինել, քանի որ իմ եղբայրն էլ ոստիկան է, դրա համար էլ հասկանում եմ ոստիկանի 24-ժամյա չնորմալավորված աշխատանքը»,- դիմելով հիմնական զեկուցող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին` ասաց փոխխոսնակը:
     Տեղեկացնենք, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրը` Էրիկ Շարմազանովը, Լոռու մարզի Գուգարքի բաժնի ոստիկանապետն է:
3973 | 2
Facebook