Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը հրաժարվել է հրադադար հայտարարել Հալեպում

14:30, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ասադը հրաժարվել է հրադադար հայտարարել Հալեպում

Չնայած արևելյան Հալեպում տիրող սոսկալի հումանիտար իրավիճակին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է քաղաքում հրադադար սահմանելու պահանջը: Այդպիսի հնարավորություն «համարյա չկա», հայտարարել է նա սիրիական Al-Watan թերթին տված հարցազրույցում:
     Ինչպես հայտնել ենք, Ասադը նշել է, որ Հալեպի գրավումը սիրիական իշխանության հաղթանակը կլիներ, բայց Սիրիայում պատերազմի ամբողջական ավարտ չէր նշանակի:
     Սիրիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ այն պնդում է կրակի դադարեցման ռեժիմի վրա միայն այն պատճառով, որ ծանր կեցության մեջ են հայտնվել Վաշինգթոնի կողմից աջակցվող ապստամբները:
     Նախօրեին հրապարակվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների համատեղ հայտարարությունն` ուղղված ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին Սիրիայում ռազմական հանցագործներին և մարդու իրավունքները խախտողներին պատժելու կոչով:

7615 | 0
Facebook