Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցներին ներգրավող ամենաշահավետ դոլարային ավանդները` ՀՀ բանկերում

13:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Անհատ ձեռներեցներին ներգրավող ամենաշահավետ դոլարային ավանդները` ՀՀ բանկերում
     Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերն, ըստ AVAND.am-ի` դոլարային հետևյալ ավանդներն են առաջարկում անհատ ձեռներեցներին.
     Ամենաբարձր տոկոսադրույքով դոլարային ավանդն անհատ ձեռներեցներից ընդունում է «Ֆասթ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն` ավանդ «Փոխառություն»՝ 11% եկամտաբերությամբ:
     7.75% եկամտաբերությամբ դոլարային ավանդ անհատ ձեռներեցներից ընդունում է «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:
     7.25% եկամտաբերությամբ ավանդային առաջարկ ներկայացնում է «Կոնվերս բանկ»-ն` ավանդ «Կարաս»:
     6.5% եկամտաբերությամբ ավանդ ընդունվում են «Արմսվիսբանկ»-ում` ավանդ «Ստանդարտ»: Նույն բանկը ներգրավում է «Կուտակային» ավանդ` 6.25% եկամտաբերությամբ:
     6.25% եկամտաբերությամբ «Պրոգրես» ավանդ ներգրավում է նաև «Կոնվերս բանկ»-ը:
     Անհատ ձեռներեցներին առաջարկվող դոլարային մյուս ավանդներին ու դրանց պայմաններին ծանոթանալ` այստեղ:
     Ըստ առաջարկվող դոլարային ավանդների եկամտաբերության՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ»-ը:
1803 | 0
Facebook