Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչպե՞ս ենք խթանելու համայնքի ղեկավարի դերը, եթե, օրինակ, Մարտունու նախկին քաղաքապետը 6000 քմ տարածք է խլում». Հ. Բիշարյան

13:15, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Ինչպե՞ս ենք խթանելու համայնքի ղեկավարի դերը, եթե, օրինակ, Մարտունու նախկին քաղաքապետը 6000 քմ տարածք է խլում». Հ. Բիշարյան
     «Police.am-ում երեկ նայում եմ Ջերմուկում «Սուպեր գրուպ»-ի հետ կապված հրապարակում կա` ապօրինի ձեռնարկատիրություն, ձերբակալություններ, և այլն, և այլն.... Հանկարծ ոստիկանությունը մտել է 1997-ից գործող ձեռնարկություն ու համարել ապօրինի: Բա համայնքի ղեկավարը 97-ից գործող ձեռնարկության մասին ինֆորմացիա չունե՞ր... խայտառակություն է: Կամ համայնքում խաբա՞ր չեն, որ 30 տարի ապօրինի ձեռնարկություն կա, արդյունքում էլ ապօրինի չէ: Ո՞նց ենք ավագանու դերը բարձրացնում, եթե խաբար չեն»,- «Տեղական ինքնակառավարման մասին» օրինագծի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն` անդրադառնալով ավագանու, համայնքի ղեկավարի դերի բարձրացման հարցին: «Կամ Մարտունիում նախկին քաղաքապետը «Մարտունու պանրագործարան» ՓԲԸ-ից 6000 քմ տարածք է խլել, դիմումներն ինձ մոտ են: Ինչպե՞ս է խթանում համայնքի ղեկավարը, եթե խլում է, խլելո՞ւն է խթանում»,- հայտարարեց նա:
     Օրինագծի քննարկումը շարունակվում է:
2678 | 0
Facebook