Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հալեպի գրավմամբ Սիրիայում պատերազմը չի ավարտվում». Բաշար Ասադ

12:45, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
«Հալեպի գրավմամբ Սիրիայում պատերազմը չի ավարտվում». Բաշար Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Հալեպում աշխարհազորայինների պարտությամբ պատերազմը երկրում չի ավարտվում: Այս մասին հաղորդում է BBC-ին: Ասադը նաև բացառել է աշխարհազորայինների հետ որևէ բանակցություն կամ համաձայնագիր կնքելու հնարավորությունը:

Նշենք, որ դեկտեմբեր 7-ին աշխարհազորայինները լքել են Հալեպի պատմական հատվածն ու պահանջել են 5-օրյա հրադադար հաստատել` քաղաքից խաղաղ բնակիչներին հանելու համար:

Ավելի վաղ Ջոն Քերին ևս հայտարարել էր, որ Հալեպի գրավումով սիրիական պատերազմը չի ավարտվի:

13638 | 0
Facebook