Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով, սակայն ինչ-որ հրաշքով նա ողջ է մնացել (տեսանյութ)

21:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով, սակայն ինչ-որ հրաշքով նա ողջ է մնացել (տեսանյութ)

Օրերս խիստ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Չինաստանում, որը պարզապես հրաշք կարելի է անվանել: Խոյչժոու քաղաքի շինհրապարակներից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Նորակառույցի 7-րդ հարկից 2 մետրանոց մետաղական ձողն ընկել է բանվորներից մեկի վրա ու ծակելով անցել նրա ուսից մինչև գոտկատեղ: Չնայած սարսափելի վնասվածքին` 28-ամյա տղամարդը չի կորցրել գիտակցությունը:

Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Ինչ-որ հրաշքով ձողը չի վնասել կարևոր արյունատար անոթներն ու թոքերի, լյարդի ու երիկամի վնասվածքներ ստացած վիրավորը կարողացել է դիմանալ մինչև շտապօգնության ժամանելը:
Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Երկար ձողի պատճառով հիվանդին անգամ չեն կարողացել տեղավորել շտապօգնության մեքենայում, ու հիվանդանոց են տեղափոխել հրշեջ մեքենայով:

2 ժամ տևած վիրահատությանը մասնակցել է հիվանդանոցի գրեթե ողջ անձնակազմը:

Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Ձողը ծակել անցել է շինարարի իրանի միջով
Այժմ բանվորի կյանքին վտանգ չի սպառնում, նա կազդուրվում է:

18599 | 0
Facebook