Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ մեծամասնությունն անցկացրեց 2017-ի բյուջեի նախագիծը

12:30, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
ԱԺ մեծամասնությունն անցկացրեց 2017-ի բյուջեի նախագիծը
     «2017-ի բյուջեի մասին» օրինագիծը քվեարկության դնելուց առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ այն «ոչ մի սանտիմետր առաջ քայլ չի պարունակում»: «Նույն դեֆիցիտով, լրջագույն խնդիրներով 2017-ի բյուջեն ենք հաստատում, որտեղ առաջխաղացում չկա ոչ կրթության, ոչ առողջապահության, ոչ սոցիալական համակարգում: ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու»,- շարունակեց Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ-ը ևս հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ «այս կառավարությունն ի վճակի չէ զարգացնելու երկիրը»:
     Ձայների 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «ՀՀ 2017 բյուջեի մասին» նախագիծը:
1691 | 0
Facebook