Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի խորհրդարանն սկսել է նախագահի իմպիչմենթի գործընթացը

13:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Հարավային Կորեայի խորհրդարանն սկսել է նախագահի իմպիչմենթի գործընթացը

Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնապես սկսել է նախագահ Պաք Կին Հեի իմպիչմենթի գարծընթացը: Իմպիչմենթի հարցով քվեարկությունը պետք է սկսվի առաջիկա 72 ժամվա ընթացքում:
     Ամենայն հավանականությամբ, այն կկայանա վաղը` դեկտեմբերի 9-ին: Ըստ դիտորդների` ընդդիմության ռեսուրսները բավարար են այդ քվեարկության ընթացքում հաղթանակի հասնելու համար:

Խորհրդարանի կողմից իմպիչմենթի հաստատման դեպքում երկրի Սահմանադրական դատարանը 180 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի` մնում է արդյոք Պաք Կին Հեն նախագահի պաշտոնում: Մինչ դատարանի որոշումը` Հարավային Կորեան կղեկավարի վարչապետը:
     Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Հարավային Կորեայի նախագահն, ում շուրջ կոռուպցիոն սկանդալ էր հասունացել, հայտարարել էր, որ իր հետագա ճակատագիրը կորոշի երկրի խորհրդարանը:

7684 | 0
Facebook