Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի հանձնարարականը` մաքսային մարմինները և բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով

11:35, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Վարչապետի հանձնարարականը` մաքսային մարմինները և բանկերը կաշխատեն արտակարգ ռեժիմով
    

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստից առաջ հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին հանձնարարել է` հաշվի առնելով ամանորյա տոները, մաքսային մարմինների աշխատանքի անընդհատությունն ապահովելու նպատակով, սահմանել աշխատանքային ռեժիմի հստակ գրաֆիկ՝ ներառելով դեկտեմբեր ամսվա ոչ աշխատանքային և հունվար ամսվա տոնական օրերը: «Պարոն Հարությունյան, ինձ թվում է՝ շատ լավ շանս է արտակարգ ռեժիմ սահմանել, որպեսզի մաքսիմալ հարմարավետ պայմաններ ստեղծենք ներկրողի համար»:
     Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին վարչապետը հանձնարարել է հանգստյան և տոնական օրերին ապահովել բանկերի աշխատանքը:

6318 | 1
Facebook