Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները

11:22, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր 6 տուրերի ավարտից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆ փուլի մասնակից բոլոր 16 թիմերը: Խմբերում առաջին հորիզոնական են զբաղեցրել «Արսենալ»-ը, «Նապոլի»-ն, «Բարսելոնա»-ն, «Աթլետիկո»-ն, «Մոնակո»-ն, Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Լեսթեր»-ը և «Յուվենթուս»-ը։ Խմբերում երկրորդ տեղեր են գրավել ՊՍԺ-ն, «Բենֆիկա»-ն, «Մանչեսթր Սիթի»-ն, «Բավարիա»-ն, «Բայեր»-ը, «Ռեալ»-ը, «Պորտու»-ն և «Սևիլիա»-ն: Հիշեցնենք, որ վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին` Նիոնում:

3789 | 0
Facebook