Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

11:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Ինդոնեզիայի Աչեհ նահանգում 6.4 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են: Պաշտոնական տվյալներով` աղետի զոհերի թիվը հասել է 102-ի: Վիրավորվել է առնվազն 700 մարդ: Ավելի քան 1000 մարդ անօթևան է մնացել, հայտնում է Reuters-ը:

Դեպի Աչեհ նահանգ տանող բոլոր ճանապարհներին խցանումներ են, ինչը դժվարացնում է ժամանակին նյութատեխնիկական և դեղորայքային օգնություն հասցնելը:

Հաղորդվում է, որ բոլոր հիվանդանոցները գերծանրաբեռնված են, շատերն ստիպված բուժօգնություն են ստանում ավտոկայանատեղիներում բացված ժամանակավոր բուժկետերում:

Մասնագետների կարծիքով` երեկվա երկրաշարժը զանգվածային ավերածությունների պատճառ է դարձել շենքերի անմխիթար վիճակի և սեյսմիկ անվտանգությանը չհամապատասխանող պայմանների հետևանքով:

7845 | 0
Facebook