Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ` տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա հարձակման դեպքից

11:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Մանրամասներ` տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա հարձակման դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
     Նախնական տվյալներով` 2016 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 18:00-18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս. Մուրադյանի նկատմամբ` վերջինին պատկանող ավտոտնակի մոտ: Առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է` էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով` մարմնի տարբեր հատվածներին և, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի:
     Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

2109 | 0
Facebook