Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:45, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
     Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Վարդենիսի, Գորիսի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:
     Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
1567 | 0
Facebook