Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը դժգոհել է Կարեն Կարապետյանից՝ նրան կոչելով «Stand up շոումեն». «Ժամանակ»

10:10, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը դժգոհել է Կարեն Կարապետյանից՝ նրան կոչելով «Stand up շոումեն». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից և խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։
     Նա դժգոհել է, որ Կարեն Կարապետյանն արդեն երրորդ ամիսն է, ինչ նոր պաշտոնում է, սակայն իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն ավելի մշուշոտ են դառնում, դրական քայլերի փոխարեն միայն ձախողումների և անհաջողությունների պատճառների մասին է խոսվում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով»։

5522 | 2
Facebook