Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում ցուցակագրումն սկսվել է. որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը». «Հրապարակ»

10:05, հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
ՀՀԿ-ում ցուցակագրումն սկսվել է. որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերևներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սև թուղթը», բոլորն ահով սպասում են։
     Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաև «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաև ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»:
     Մանրամասները` թերթի համարում:

3433 | 0
Facebook